Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը

Նոյեմբեր 25,2015 16:58

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին  «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» Երևանի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և համապատասխան նախագծերը ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցերը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանրային բաց լսումների եղանակով ս.թ. նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 20-ը կազմակերպված հանրային քննարկման արդյունքները: Հանրային քննարկումների հրավերով սահմանված ժամկետում նախագծերի վերաբերյալ կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցության դիմումներ չեն ներկայացվել, հետևաբար հանրային բաց լսումներ տեղի չեն ունեցել:

Առաջարկությունները ներկայացվել են խորհրդի անդամների կողմից, որոնք քննարկվել և ամփոփվել են: «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևանի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների արդյունքում նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, մյուս նախագծերում փոփոխություններ չեն կատարվել: Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30