Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական հանրաքվե` նաև Արցախո՞ւմ

Նոյեմբեր 25,2015 15:55

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ , ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու խորհրդական Գառնիկ Իսագուլյանը բացառում է, որ կարող է ԼՂՀ տարածքների հանձնում տեղի ունենալ: «Հայելի» ակումբում նա հայտարարեց. «Որևէ պարագայում ԼՂՀ-ից որևէ տարածք չեն զիջելու: ԼՂՀ-ն անկախ պետություն է, ունի իր իշխանությունը, Սահմանադրությունը, որի 142-րդ հոդվածն ասում է, որ մինչև ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնումը, փաստացի այդ տարածքները մնում են ԼՂՀ-ին»:

Այն պնդումներին, թե Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո հերթը հասնելու է ԼՂՀ_ին, պարոն Իսագուլյանը հակադարձեց. «Հիշեք, որ բոլոր պարագաներում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Կլինի խորհրդարանական, թե նախագահական համակարգ, բացառապես ժողովրդի իրավասության տակ է գտնվում որևէ բան որոշելու իրավունքը: ՀՀ և ԼՂՀ համար հիմնական գործառույթները պիտի լինեն անվտանգության պաշտպանության խնդիրների վերաբերյալ բացարձակ ուշադրությունը, և որևէ պարագայում ԼՂՀ խնդրի շահարկումը պետք է բացառել հայ իրականության մեջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30