Անցած գիշեր Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի ծայրին շնագայլերը կերել են Սահակյանների տոհմից մի ընտանիքի պատկանող հորթ, որի շուկայական գինը 150 հազար դրամ է: Նախանցյալ տարի շնագայլերը կերել էին այդ ընտանիքի 2 հորթերը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղից հայտնեցին, որ անցած գիշեր շնագայլ է մտել գյուղի առանձնատներից մեկի բակը, փորձել հարձակվել բնակչի վրա:
Շնագայլերի միսն ուտելի չէ, դրանց ոչնչացման համար պետությունը որսորդներին դրամական վճար չի տալիս, ինչպես տրամադրում է ոչնչացրած գայլերի դեպքում: Այդ պատճառով որսորդները իրենց գնդակները չեն ծախսում շնագայլերի վրա: Դրանք էլ բազմանալով՝ գյուղեր են մտնում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ