«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Պարոն Իսագուլյանը, անդրադառնալով այսօր ԱԱԾ-ի կողմից բացահայտված հանցավոր խմբին, նախ հորդորեց սպասել հետաքննության արդյունքներին, բայց միևնույն ժամանակ զգոնության կոչ արեց. «Ադրբեջանում բավականին լավ հայախոս ադրբեջանցիներ կան, որոնցից շատ շատերը չի բացառվում, որ այսօր իսլամական պետության ահաբեկչական խմբի անդամներ են և կարող են ներթափանցել Հայաստան: Այդ առումով մենք բոլորս պետք է ուշադիր ու հետևողական լինենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ