Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության նախարար. «Ոչ»-ի՝ ապօրինի քարոզչություն անելու փորձերն ավելի շատ են

Նոյեմբեր 25,2015 15:32

Ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության մասին միայն մեկ դեպք է հաստատվել, որի հետ կապված համապատասխան վարչական վարույթ է իրականացվել: Այս մասին այսօր ԱՀԹ առաջնորդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարը: Արմեն Աշոտյանը նշեց, որ մյուս դեպքերի մասին տեղեկատվությունն անգրագիտության հետեւանք է. «Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ շաբաթ օրով Վանաձորի թիվ 3 դպրոցում քարոզչական հավաք է եղել: Այո, եղել է, բայց անգրագիտություն է այդ հավաքը դիտարկել որպես ապօրինի, քանի որ ԿԸՀ-ն սահմանել է դահլիճների ցանկ, որտեղ «այո»-ները եւ «ոչ»-երը կարող են անվճար հանդիպումներ ունենալ: Եթե լրագրողն ուզում է լուրջ լուսաբանել քարոզարշավը, պետք է ծանոթ լինի ԿԸՀ-ի տարրական որոշումներին»:

Արմեն Աշոտյանի խոսքով. «Տասնյակ դպրոցներ ներգրավված են ԿԸՀ-ի արտոնյալ դահլիճների ցանկում: Այդտեղ «այո»-ի եւ «ոչ»-ի հավաքներն օրինական են: Ապօրինի են այն հավաքները, որոնք իրականացվում են այդ ցանկում չեղած հաստատություններում կամ դասերի հաշվին»:

Նախարարն ասաց, որ «ոչ»-ի՝ ապօրինի քարոզչություն անելու փորձերն ավելի շատ են. «Տարբեր քոլեջներում փորձել են «ոչ»-ի հետ կապված թռուցիկներ բաժանել, ինչը կանխվել է: Նույն բանը փորձել են անել եւս երեք բուհերում, օրինակ՝ ԵՊՀ-ում, Թերլեմեզյանի քոլեջում: Տնօրենները կանխել են»:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Վանաձորի համալսարանի ռեկտորը հերքեց, որ «Այո» է քարոզել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30