Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն հույս է հայտնում, որ Սահմանադրական փոփոխությունները միտված կլինեն տնտեսական և ընկերային հարաբերությունների խթանմանն

Նոյեմբեր 25,2015 14:25
SDHK

Նախօրեին տեղի ունեցավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության լիագումար նիստ, որին, ներկուսակցական, կազմակերպչական հարցերի հետ մեկ տեղ, քննարկվեց հայությանը և Հայաստանին հուզող մի շարք հարցեր:

Նիստում ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը ողջունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշումը՝ այն է Համահայկական խորհրդի ստեղծումը: Հնչակյան կուսակցությունը հույս հայտնեց, որ շուտով կկազմվի հայեցակարգ և Համահայկական խորհուրդը, որպես գործուն մեխանիզմ, կյանքի կկոչվի՝ համահայկական մի շարք ծրագրեր իրագործելով:

Նաև արժևորվեց և բարձր գնահատվեց Պետական հանձնաժողովի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քաղաքական և մշակութային միջոցառումները հայությանն ու աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելը: Ինչն, անկասկած, ստվեր նետեց հենց Ապրիլի 24-ին Թուրքիայում կազմակերպված, այսպես կոչված՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը, որով Թուրքիան փորձում էր աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող միջոցառումներից: Շեշտվեց նոր հանգրվանին պահանջատիրության հարցը իրավական հարթություն տեղափոխելու նախաձեռնությունը:

Տարածաշրջանային իրադարձությունները նույնպես քննվեցին նիստի օրակարգում. Կենտրոնական վարչությունն անդրադարձավ Թուրքիայի բացասական դերակատարությանը Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում, իսկ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները որակվեցին որպես հետ քայլ՝ երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և խոսքի ազատության սահմանափակման աննախադեպ աճի պատճառով:

Իսկ ներհայաստանյան զարգացումներին անդրադառնալով՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը կենտրոնացավ առաջիկա Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, կողմ լինելով գործող համակարգի փոփոխությանը, հույս հայտնեց, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները միտված կլինեն ոչ միայն իրավական, այլև տնտեսական և ընկերային հարաբերությունների խթանմանն ու բարելավմանը:

Լիագումար նիստում անդրադարձ եղավ սիրիահայ համայնքի այսօրվա խնդիրներին և սիրիական պատերազմի պատճառով տնտեսական և ընկերային ծանր պայմաններում գտնվող մեր համայնքին, ինչպես նաև նրանց անվտանգության խնդիրներին: Առաջարկվեց շարունակել հետամուտ լինել Սիրիայի հայրենակիցների օգնության և աջակցության գործում:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունը լիագումար նիստի ավարտին վերահաստատեց իր դիրքորոշումը՝ շարունակել միասնականությամբ դիմագրավել հայությանն ու համազգային առկա խնդիրներին և մարտահրավերներին:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30