Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քոչարյանի Սահմանադրությունը անմեղության տիպար է՝ այս Սահմանադրության համեմատությամբ». Գիմիշյան

Նոյեմբեր 25,2015 13:49

Մեր գյուղացին ֆերմեր չի, կոլտնտեսականի հոգեբանություն ունի: Մտածողությամբ այդպիսին է: Այս Սահմանադրությամբ կառավարման համակարգը կփոխվի, մարզերն ավելի լավ կկառավարվեն:

Սա ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի բացատրությունն է, թե ինչու պետք է փոխել Սահմանադրությունը եւ «այո» ասել փոփոխություններին: Այսօր այդ մասին «Հենարան» ակումբում բանավեճի ընթացքում նրան հակադարձեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա խոսքերով՝ «Եթե չինովնիկները, պաշտոնյաները գող-ավազակ են, ինչ համակարգ ուզում ես՝ դիր, չի գործելու: Եթե պաշտոնյան պարկեշտ է, կառավարման համակարգը նշանակություն չունի, երկիրը կտանի զարգացման: Սա ավելի վատն է, քան Ռոբերտ Քոչարյանի բերած Սահմանադրությունը, իսկ նա ավելի վատն էր, քան առաջինը: Այնտեղ շատ փոքրիկ էին թերությունները: Բայց պիտի ասեմ՝ Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրությունը անմեղության մի տիպար է՝ այս Սահմանադրության համեմատությամբ: Այս Սահմանադրությունը ոչնչացնում է Հայ առաքելական եկեղեցու դերը, բերում հավասարեցնում է աղանդներին: Երբ հարց էինք բարձրացնում՝ բերեք արգելենք դրսից ֆինանսավորումը աղանդներին, ասում են՝ չէ: Այս համասեռամոլությունը, այդ այլանդակություն գենդերիզացման մասին օրենքի շարունակությունը դրված է Սահմանադրությունում: 81 հոդվածը լիովին ապահովում է հնարավորություն, որ միասեռականները ՀՀ-ում ընտանիք կազմեն: Հետո երեխաներին ուզում են ընտանիքից օտարել եւ վերցնել պետության հոգածության ներքո: Որեւէ մի հայ պատկերացնո՞ւմ է, որ իր երեխային կվերցնեն եւ իրենից լավ կպահեն: Այդպիսի եզակի դեպքեր կան, դրանք Սահմանադրությունում չեն գրվում: Գրվում է այն, ինչ վերաբերում է բնակչության 95 տոկոսին: Բնակչության 60 տոկոսը աղքատության շեմից ներքեւ է, այդ 60 տոկոսի բոլորի երեխաներին արդեն կարելի է օտարել: Նաեւ մեխանիզմ է նկարագրված, թե ինչպես մեր երեխային օտար երկրներում կարող են օտարել, կարող են հանձնել այլ երկրի՝ միջազգային պայմանագրերից ելնելով»:

Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց, որ նոր Սահմանադրությամբ համասեռամոլներին տեղ են տալու. «Մեր ընտանիքն այնքան ուժեղ է, մեր մարդիկ, իշխանությունները, որ երբեք որեւէ մեկը, ես չեմ պատկերացնում մի հայի, հայ տղամարդու, որը էդ համասեռամոլությանը, էդ ամուսնություններին կողմ լինի: Դուք վիրավորում եք հազարավոր մարդկանց»:

Գիմիշյանը վիճեց՝ «Գենդերի մասին» օրենքը դո՞ւք չեք ընդունել, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ընդունել ենք, բայց դա նշանակում է, որ երկու կին կամ երկու տղամարդ կարող են իրար հետ ամուսնանա՞լ: Ձեր ասածը սոփեստություն է»:

Գիմիշյանի դիտարկմամբ՝ «Արդեն գեյ պարադներ եք նախատեսում անել: ԱԺ-ն քննարկում է արդեն օրենք՝ խտրականության մասին՝ սեռական փոքրամասնությունների հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30