Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները այցելեցին Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղ՝ եզդի փախստականներին։ ԲՀԿ ներկայացուցիչներին էին միացել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության երիտասարդները։
ԲՀԿ-ի կողմից տրամադրված աջակցությամբ փախստականների ընտանիքների համար գնվել էին վառարաններ, ինչպես նաեւ՝ ձմռան ամիսների համար անհրաժեշտ ալյուր:Փախստականների ընտանիքներին ԲՀԿ-ի կողմից հատկացվեց նաեւ որոշակի դրամական օժանդակություն։
Եզդի փախստականները նշեցին, որ Հայաստան գալու առաջին իսկ օրերից զգացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը համայնքին,եւ շնորհակալ են նաեւ, որ ԲՀԿ պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում անդրադառնում են Իրաքի եզդիների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությանը։
ԲՀԿ մամուլի ծառայություն