Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի կենտրոնում սպանված երիտասարդը գյումրեցի է. Սյունիքի նախկին դատավորի որդին է

Նոյեմբեր 25,2015 13:25

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ուշ ժամի մայրաքաղաքի Վարդանանց փողոցում սպանված «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ, 32–ամյա Հովհաննես Աթանյանը գյումրեցի է, նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Աթանյան Լեռնիկի որդին է: Նշենք, որ դատավորն այս տարվա մարտի 26-ին դարձել է 65 տարեկան.թոշակի է անցել ու գրեթե մշտապես բնակվում է Գյումրիում:

Հայրական տունը Գյումրիում է, սակայն որդին աշխատում ու ապրում էր Երեւանում: Նշենք, որ, ճանաչողները նրան բնութագրում են որպես խելացի ու կիրթ անձնավորության: Նա ունի երկու մանկահասակ երեխաներ:

Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի, վերջինիս վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի դեղին համարանիշներով ավտոմեքենայով դիմել է փախուստի, սպանության պատճառի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30