Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ինքնաթիռը խոցումը եղավ Էրդողան-Դավութօղլու զույգի ղեկավարության ամենալուրջ սխալը արտաքին քաղաքականության մեջ»

Նոյեմբեր 25,2015 13:04

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «T24» լրատվական կայքում տեղ գտած սյունակագիր, մոսկովյան թղթակից Հաքան Աքսայի դիտարկումները Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ինքնաթիռ խոցման վերաբերյալ

«Ինքնաթիռը խոցումը եղավ Էրդողան-Դավութօղլու զույգի ղեկավարության ամենալուրջ սխալը արտաքին քաղաքականության մեջ» հոդվածում հեղինակը հայտնում է իր զարմանքը, զայրույթը և ափսոսանքը: Ընդգծում է, որ մի րոպեում մեծ արագությամբ սկսվեց արատավորվել Թուրքիայի մասին ընկալումը Ռուսաստանում:

«Այսօր Թուրքիան դարձավ ամենաշատ քննադատվող և ամենաշատ բարկացնող երկիրը: Ռուսները ցնցված են այն բանից, որ թուրքերը կրակ են բացել իրենց վրա: Եթե անգամ որոշ հարցերում տարաձայնություններ ունեն իրար հետ, բայց չէ՞ որ բազմաթիվ ոլորտներում գործընկերներ են, լավ հարևան, նույնիսկ բարեկամներ են»,- գրում է հեղինակը և շեշտում, որ 26 տարի ապրելով  Ռուսաստանում երևբևէ չի տեսել, որ Թուրքիա (Турция) բառը այս աստիճան նողկանքով արտաբերվի կամ գրվի:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ առանց այդ էլ ոչ վաղ անցյալում Անկարան 2 անգամ խիստ բարկացրել է Կրեմլին, բայց վերջինս համբերատարություն է դրսևորել և չի բորբոքել իրավիճակը:

1.     Երբ 2012 թվականին Մոսկվայից Դամասկոս թռչող ռուսական ինքնաթիռին Թուրքիան ստիպեց հարկադիր վայրէջք կատարել:

2.     Երբ Էրդողանը ռուս-ուկրաինական հակամարտության գոտում մալայզական ինքնաթիռի կործանումը վերագրեց ռուսներին՝ առանց փաստարկված հիմքերի:

«Բայց հիմա արդեն իրավիճակը այլ է: Ռուսաստանի առաջնորդ Պուտինը հստակ հայտարարեց, որ իրենց ինքնաթիռի խոցումը «լրջորեն կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա»: Այս անգամ արդեն լրիվ այլ էին նրա թե դիմագծերի խաղը, թե ժեստիկուլյացիան»,- նկատել է տալիս Աքսայը:

Վերջինս հարց է բարձրացնում, թե ինչ կանի հիմա Ռուսաստանը, կդադարեցնի՞ գազի մատակարարումը: Ըստ նրա՝ ոչ, Ռուսաստանը նման քայլի չի գնա, քանի որ դրանից ինքն էլ ֆինանսական վնասներ կկրի: Բայց որ հաստատ պատասխան քայլեր ու գործողություններ կլինեն, դրանում կասկած չկա: Հոդվածի հեղինակը հավանական է համարում, որ Մոսկվան կսկսի սերտացնել քրդերի հետ հարաբերությունները:

«Բացի այդ Ռուսաստանի ազդեցությամբ դժվարություններ կարող են առաջանալ «Թուրքական հոսքի», բնական գազի սակագնի, Հայկական հարցի թեմաներում: Մի օրում մի քանի տարի հետ նետվեցինք: Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- եզրափակում է թուրք վերլուծաբանը:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30