Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավելի անկանխատեսելի, ավելի ագրեսիվ հարեւան կտեսնենք». թուրքագետ. «Ա1+»

Նոյեմբեր 25,2015 12:46

Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցումը Էրդողանի անձնական շահն ու նախաձեռնությունն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին թուրքագետներ Անդրանիկ Իսպիրյանը եւ Լեւոն Հովսեփյանը:

Վերջինս իր խոսքում նշեց. «Աննախադեպ միջադեպ էր, չափազանց լուրջ եւ վտանգավոր քայլ էր Թուրքիայի կողմից, որով նա փորձում է ավելի վճռական եւ համարձակ երեւալ: Չի բացառվում, որ որոշումը կայացվել է էրդողանի հավակնությունների շրջանակներում, ոչ թե զուտ պետական մակարդակով: Թուրքիայում նոյեմբերի մեկին կայացած ընտրություններից հետո ավելի անկանխատեսելի, ավելի ագրեսիվ հարեւան կտեսնենք »,-նշեց նա՝ հավելելով, որ այս միջադեպով Թուրքիան նաեւ փորձում է դիվիդենտներ ապահովել Միացյալ նահանգների հետ իր հարաբերություններում:

Թուրքագետի կարծիքով՝ զինյալները, որոնք կրակ էին արձակում իջնող օդաչուների ուղղությամբ, բացառապես Թուրքիայի հատուկ ծառայությունների ակտիվ ջանքերով սնուցված շրջանակներն են, որոնք աճեցվեցին, զարգացան սիրիական ճգնաժամի պայմաններում:

Ասուլիսին ներկա մյուս թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նույնպես համոզմունք հայտնեց, որ ռուսական օդանավի խոցումը Էրդողանի նախաձեռնությունն էր:

«Ռուսական ռմբակոծիչը խոցելու որոշումը կայացվել էր օրեր առաջ, եւ Թուրքիան սպասում էր հարմար պահի, պարզապես սխալ հաշվարկների գնաց: Թուրքիան չէր սպասում, թե ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն անտարբեր կմնան: Դրանց արձագանքը ցույց տվեց, որ այս հարցում չեն աջակցել Թուրքիային »,-ասաց նա՝ նշելով, թե միջադեպից հետո Ռուսաստանն ազատ է լինելու Սիրիայի այդ հատվածներում գործողություններ իրականացնել:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30