ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 8-րդ առաջնության մրցաշարի լավագույն թիմային արդյունքով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ թիմը:
Մրցաշարն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը` նվիրված Բանկային աշխատակցի օրվան: Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի բանկային ոլորտի և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՎՏԲ – Հայաստան Բանկի թիմը կազմված էր 12 մասնակիցներից՝ Բանկի “Սևան”, “Մոսկվա”, “Կապան”, “Եղեգնաձոր”, “Թիվ 4”, “Խորհրդային” մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի աշխատակիցներից և 14.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը լավագույն թիմային արդյունքում:
Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը և մաղթում հաջողություններ գալիք մրցաշարերում: