Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատ այդ գումարներով կարելի է ցանկացած հակահայկական բանաձեւի դեմն առնել. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 25,2015 12:15

Մեր պատվիրակությունում փոփոխություններ անհրաժեշտ են եւ առաջին հերթին հենց Հերմինե Նաղդալյանին պետք է փոխել։ Ոչ մի չափանիշով չի համապատասխանում խորհրդարանական պատվիրակության նախագահի դիրքին։ Բացարձակապես զուրկ է այդ պաշտոնի համար անհրաժեշտ քաղաքագիտական, քաղաքական գիտելիքներից։ Ընդհանրապես չի պատկերացնում իր գործառույթները։ Թեկուզ միայն այն, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության խայտառակ ձախողումները պայմանավորում է ադրբեջանական շահերով առաջնորդվող ինչ-ինչ եվրոպացի պատգամավորներով, կաշառքներով, նավթով, արդեն իսկ բավական է նրան պատվիրակության ղեկավարի լիազորություններից զրկելու համար։

Որովհետեւ, եթե դու այդ տրամաբանությամբ ես բացատրում քո անհաջողությունները, դու միայն դրանով քո դեմ նոր հակառակորդներ ես ձեռք բերելու։ Նույն ադրբեջանցիները Հերմինե Նաղդալյանի խոսքերը փոխանցելու են եվրոպացիներին, թե տեսեք ինչպես է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ձեզ մեղադրում կոռուպցիայի մեջ։ Կապ չունի, թե այդ կոռուպցիան կա, թե՝ ոչ։ Հնարավոր է, որ ադրբեջանցիները «մեշոկով» փող են ծախսում՝ իրենց անհրաժեշտ զեկույցները ԵԽԽՎ-ում ընդունելու համար։ Նախ, դա ապացուցելու համար լուրջ հիմքեր են պետք, որքան էլ վստահ լինենք, որ այդպես է:

Երկրորդ, միջազգային հարաբերություններում կարևորը արդյունքն է, իսկ թե ինչ ճանապարհով է այդ արդյունքը ստացվում՝ ոչ մեկին չի հետաքրքրում։

Եվ վերջապես, դուք էլ փող ծախսեք։ Փող չունե՞ք։ Հաստա՞տ։ 1500 ծառայողական մեքենա է բյուջեի հաշվին պահվում, կրճատեք այդ ծախսերը, եւ խնայված միջոցներով կաշառեք եվրոչինովնիկներին։ Գոտիներդ մի փոքր սեղմեք, ոչինչ։ Մի քիչ ձեզ նեղություն տվեք, ոտքով քայլեք, հարյուր հազարավոր քաղաքացիների պես երթուղային տաքսի նստեք, մի քիչ ձեզ սովորական մարդ զգացեք։ Հաստատ այդ գումարներով կարելի է ցանկացած հակահայկական բանաձեւի դեմն առնել։ Կանե՞ք։ Իհարկե՝ ոչ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30