Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Արտահանողներ կան, որոնք արտահանում են զուտ ռուսական շուկան չկորցնելու համար». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 25,2015 12:05

«Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

– Պարոն Մակարյան, դեպի ՌԴ արտահանումն ի՞նչ պատկեր ունի, այն դեպքում, երբ այս օրերին ռուբլու փոխարժեքը, կարծես թե, արժեւորվում է։

– Որքան ռուբլին արժեւորվի, այնքան մենք երկկողմանի կօգտվենք, առաջինը՝ տեղական արտադրողները հեշտ կարտահանեն, եւ երկրորդ՝ ռուբլու արժեւորումը որոշակիորեն կսահմանափակի ՌԴ-ից արտահանումը դեպի ՀՀ։ Որոշ մթերքներ ՌԴ-ից ներմուծում էին եւ մրցակցում էին տեղական արտադրողների հետ։ Այս առումով մեզ շատ ձեռնտու կլինի։ Արտահանման տեսանկյունից ՌԴ-ում խմիչք արտադրողներն ունեին էական դժվարություններ։ Ավելին՝ արտահանողներ կան, որոնք արտահանում են զուտ ռուսական շուկան չկորցնելու համար, իսկ այս դեպքում գոնե մի փոքր մարժա կառաջանա։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ռուբլու կայունացումը քաղաքական նշանակություն ունի։

– Ձեր կարծիքով՝ այդ փոփոխությունները ի՞նչ գործոններով են պայմանավորված։

– Նախորդ տարի դեկտեմբերին ռուսական շուկայում ստեղծվեց անկայունությունը, եւ արդեն մեկ տարի անցնում է։ Այս ընթացքում մեծ աշխատանք տարվեց։ Ի փառս մեր գործատուների, որոնք տեսնելով, որ ռուսական շուկան դեռեւս երկար ժամանակ է տեղական արտադրողների համար լինելու խնդրահարույց, իրենք փորձեցին վերադասավորել։ Այսինքն՝ նրանք, ովքեր խմիչք էին արտադրում, սկսեցին արտադրել նաեւ բանջարեղեն։ Սկսեցին զարգացնել տարբեր ապրանքային խմբեր։ Իրենք այսօր պատրաստ են զրոյական եկամուտով նույնիսկ գրավել ռուսական շուկան, հետո շահույթ ապահովելու քաղաքականությունը պահել:

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30