Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկաներից մեկը Ալեք Ենիգոմշյանն է, որն ուղղակի բացարձակ չի տեսնում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 25,2015 11:12

Այս տարվա մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ դանակահարված Հրաչիկ Միրզոյանի գործն արդեն 7 ամիս է նախաքննության փուլում է։

Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքի ժամանակ մի խումբ երիտասարդներ նախ ձվեր էին շպրտել նախաձեռնության անդամների վրա, ապա նրանցից մեկը դանակահարել էր Հիմնադիր խորհրդարանի անդամին։ Վերջինս ներքին արյունահոսությամբ տեղափոխվել էր Գյումրիի բժշկական կենտրոն եւ ենթարկվել վիրահատության։ Հեռացվել էր նրա փայծաղը։

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գյումրիի բնակիչ Ռուդիկ Խաչատրյանը (Կամո): Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը): Երկու ամիս անց, սակայն, նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով, եւ նա ազատ արձակվեց։

Պարզվում է՝ սույն քրեական գործով որպես վկա ներգրավվել է նաեւ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը (լուսանկարում), որը կույր է։ Այս մասին երեկ ասաց գործով տուժող Հրաչիկ Միրզոյանը. «Քննիչ Արթուր Փիլոյանն ասում է, որ գործին առնչվում են վկաներ՝ 5 հոգի, ընդ որում, որքան էլ զարմանալի լինի, այդ 5 հոգու մեջ նշվում էր նաեւ Ալեք Ենիգոմշյանի անունը, որն ուղղակի բացարձակ չի տեսնում։ Ի՞նչ գործ ունի չտեսնող մարդը վկայություն տա, մի՞թե քննությունը չգիտի ում է վկա կանչում»,- ասաց Հրաչիկ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ քննիչը իրեն հայտնել էր, որ սույն գործով նախաքննությունը հոկտեմբերի 15-ին կավարտվի, սակայն դա մինչ այժմ տեղի չի ունեցել։ «Ես չեմ հասկանում, թե ինչու են այսքան ձգձգում, հիմա էլ պարզվում է, որ նոր մարդիկ են կանչում, ինչ-որ խնդիրներ կան…»,- նշեց Միրզոյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Հիմնադիր խորհրդարանի անդամ ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձոր ջոկատի հրամանատար), կանչվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ կապված սույն քրեական գործի հետ։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30