Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Իրենք ո՞վ են, որ թույլ չեն տալու, որպեսզի հանրաքվեն իրականացվի». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 25,2015 11:05

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյան

– Պարոն Ավետիսյան, ոչ-ի ճակատը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իրենք տապալելու են ու դա անելու են իրենց հրավիրած հանրահավաքի միջոցով, երբ հանրությանը ներկայացնեն, թե ինչու են ՀՀ իշխանությունները նպատակադրվել փոխել Սահմանադրությունը։ Արդյո՞ք դա նրանց հաջողվելու է։

– Ինձ համար անհասկանալի է իրենց հայտարարությունները, երբ ասում են, թե տապալելու են հանրաքվեն, դա հնարավոր կլինի միայն, երբ իրենք այդ օրը գնան, իրենց տեղերում աշխատեն ու այնպես անեն, որ միայն ոչ-ի կողմնակիցներ լինեն, թե չէ նման հայտարարությունները բոլորն էլ անում են ու միշտ են անում, դրանում պետք է լինի նաեւ արդյունք։

Թող դեկտեմբերի 1-ին իրենք իրենց հավաքն անեն, մենք էլ դեկտեմբերի 6-ին մեր անելիքն անելու ենք. տեղամասերում լինելու են քվեարկությունները, ու հանրությունն ասելու է այն, ինչն ինքն է ցանկանում։ Իսկ ընդդիմությունը հայտարարում է այն, ինչն իր ցանկությունն է, դա միանշանակ ճիշտ չէ, երբ դու որոշում ես կայացնում, հանրության փոխարեն մտածում ես, թե հանրությունը նպատակ ունի տապալել հանրաքվեն, դրանում ո՞վ է վստահ։ Եթե դեռեւս այդ օրը չի եկել, եթե մենք դեռեւս քվեարկության արդյունքները չգիտենք, ինչպես կարող ենք որոշել, թե հանրաքվեն տապալել են, կամ տապալված է։

Ես չեմ կարծում, որ այդ հանրահավաքը կարող է ազդել հեռավոր մի տեղամասի քվեարկողի դիրքորոշման վրա, որովհետեւ ինչպես նա որոշել էր անել, այդպես էլ անելու է, լինի հանրահավաք, թե չլինի։

Բնական է, որ ընդդիմության իրավունքն է հանրահավաքներ անել, իրենց դիրքորոշումը ներկայացնել, բայց ինչ-որ կոչերով հանդես գալ, ինչ-որ պրովոկացիաներ անել, դա այդքան էլ իրատեսական չէ։ Իրենք ո՞վ են, որ թույլ չեն տալու, որպեսզի հանրաքվեն իրականացվի, դրանց իմաստը ես չեմ հասկանում։

Իրենք էլ ժողովրդի մի մասն են, որոնք էլ կարող են ասել, թե գիտեք, մենք էլ ենք դեմ, որպեսզի սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան, բայց իրենց ով է թույլ տվել, թե իրենք որոշումը կայացնեն ժողովրդի փոխարեն՝ հայտարարելով թե իրենք թույլ չեն տալու, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականանա։

– Ընդդիմությունը նշում է, որ իշխանության միակ նպատակը վերարտադրումն է, ինչը իրենք թույլ չեն տալու։ Ըստ ընդդիմադիրների՝ նույն դիրքորոշումն ունի նաեւ ժողովուրդը։ Հանրությունը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, գուցե ընդդիմությանն այս անգամ հաջողվի՞ իսկապես տապալել իշխանությունների պլանները։

– Ընդդիմությունը հայտարարում է այն, ինչ ցանկանում է, իսկ դա իրավունք է, որն իրենք ունեն, դա մեր խնդիրը չէ, ես խորհուրդ կտայի, որպեսզի իրենք զբաղվեն իրենց գործերով՝ իրենց գերհզոր չներկայացնելով։ Կան հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր մեծ հաճույքով գնալու են ու իրենց այո-ն են ասելու այդ փոփոխություններին։ Ո՞նց կարող են իրենք հանրաքվեն տապալել, իրենք կարող են մի քանի տասնյակի հասնող մարդկանց հավաքել ու իրենց հանրահավաքն անել, իսկ դա էլ իրենց իրավունքն, է, կարող են այդ իրավունքն իրացնել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30