Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Կարապետյանի փոքր բրոնզե մեդալը եւ Տիգրան Մարտիրոսյանի ձախողումը Հյուսթոնում

Նոյեմբեր 25,2015 11:02

Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ամենադրամատիկ հանգուցալուծումն ստացավ տղամարդկանց 77 կգ քաշայինների պայքարը:

Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին մեդալների հավակնող մեր երկու ծանրորդները՝ Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը, որոնց գլխավոր մրցակիցը օլիմպիական խաղերի հաղթող եւ աշխարհի կրկնակի չեմպիոն, չինացի Լյու Քսյույունն էր: Սակայն պայքարի ընթացքը այնպիսի սենսացիոն սրբագրումներ կատարեց, որոնց, վստահորեն կարելի է ասել, ոչ ոք չէր սպասում: Մեդալի հավակնորդներից առաջին տհաճ անակնկալը մատուցեց Տիգրանը: Պոկում վարժությունում նա երեք անարդյունբավետ մոտեցում կատարեց 163 կգ կշռող ծանրաձողին, որից հետո հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը:

Իր եւ տիտղոսակիր թիմակցի փոխարեն ստիպված էր միայնակ պայքարել 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը, որը, նախապես ասենք, լիովին արդարացրեց հույսերը: Առաջին մրցաձեւում սկսելով 164 կգ-ից, այնուհետեւ երրորդ մոտեցմամբ նա գլխավերեւում պահեց 167 կգ ծանրաձողը, ինչը նրան բերեց փոքր բրոնզե մեդալ:

Andranik

Հրում վարժությունում մրցակիցներին ուրախացրեց, իսկ իր երկպագուներին հիասթափեցրեց նաեւ ոսկե մեդալի գլխավոր թեկնածուն՝ Լյու Քսյույուն, որը երեք անգամ չկարողացավ իրեն ենթարկել 201 կիլոգրամը ու նույնպես դուրս մնաց երկամարտի պայքարից: Դրա փոխարեն Անդրանիկ Կարապետյանը ի վերջո այս վարժությունում ցույց տվեց 196 կգ եւ երկամարտի 363 կիլոգրամով ճանաչվեց 4-րդը: Դա շատ լուրջ հաջողություն է երիտասարդ ծանրորդի համար: Ընդորում, Անդրանիկը միայն անձնական քաշի պատճառով մեծ բրոնզե մեդալը զիջեց եգիպտացի Յուսուֆ Մոհամադին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30