Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո»՝ Բագրատյանի ինադու. «ՀԺ»

Նոյեմբեր 25,2015 10:50

Մի մասիսցի տղամարդ մոտեցավ Բագրատյանին ու ասաց, թե մարդու ազատությունները նոր Սահմանադրությամբ ավելանում են, Բագրատյանը նրան սկսեց համոզել հակառակը, աղմուկը լսելով՝ դեպի այդ կողմ եկան նաեւ «այո»-ի կողմնակիցներ՝ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանն ու ԱԺ աշխատակազմի ՀՀԿ-ական ղեկավար Հրայր Թովմասյանը, որը հակաճառեց Բագրատյանին ու ասաց, թե ինքնաբուխ հավաքներ անցկացնելու դրույթը չի փոփոխվել։

«Իսկ որ իրան կնգանից կարաս բաժանե՞ս, ըտենց ես գրել, ընտանիքի անձեռնմխելիությունը խախտել ես»,- դիմեց Թովմասյանին Բագրատյանը։

Վեճը ավելի թեժացավ, երբ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պահանջեց Բագրատյանից ցույց տալ համապատասխան դրույթը, ապա փորձեց բացել Սահմանադրության նախագծի համապատասխան էջն ու ընթերցել, ինչին Բագրատյանը դիմադրեց։ «Հանգիստ», «ձեռներդ իջացրու», «ձգվի», «մի գոռացեք». այսպես էին իրար դիմում Թովմասյանն ու Բագրատյանը՝ իրար կոչ անելով սուտ չխոսել։

Վեճին եկավ միջամտելու Ազատ Արշակյանը, իսկ կռվի կենտրոնում հայտնված քաղաքացին հայտարարեց, որ «իրենց ինադու գնալու է ու այո ասի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Ֆելիքս Առուստամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30