Ռուս-թուրքական օդային միջադեպից հետո, որ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Սիրիայի և Թուրքիայի սահմանին, շատերը սկսեցին խոսել երրորդ համաշխարհային պատերազմի մասին: Թուրքիան խփեց ռուսական ռազմական օդանավ, օդաչուներից առնվազն մեկը զոհվել է, Ռուսաստանն էլ հայտարարել է, որ հետևանքները Թուրքիայի համար լինելու են անխուսափելի:
Այս պայմաններում երրորդ համաշխարհայինի մասին խոսելն արդեն դառնում է նվազագույն արձագանքը, որ կարող է լինել իրադարձությունների այս թոհուբոհում: Սակայն երրորդ համաշխարհայինն արդեն վաղուց ուրվական չէ, և ռուս-թուրքական միջադեպը ոչ թե ուրվականի, այլ երրորդ համաշխարհային պատերազմի ձայնի դրսևորում է: Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանում է վաղուց, պարզապես այն տեղի է ունենում ոչ թե համաշխարհային պատերազմների մասին դասագրքային պատկերացումներով, որպիսին մեզ սովորեցրել են դպրոցներում, այլ նոր ժամանակներին համահունչ ընթացքով:
Աշխարհը փոխվում է, փոխվում են տեխնոլոգիաները, հասարակությունները, մարդիկ, և ինչպես մարդկանց վարած կյանքն է փոխվում, այդպես էլ փոխվում են մարդկանց վարած պատերազմները, որոնք այդ կյանքի մասն են: Դա է դաժան իրականությունը, որից փախչելն անհնար է: Հայաստանի համար այդ իրականությունը դառնում է կրկնակի դաժան, նույնիսկ եռակի:
Դաժանության առաջին շերտն այն է, որ ընդհանրապես տեղի է ունենում համաշխարհային պատերազմ՝ թեկուզ սողացող, տարածական բնույթի, բայց պատերազմ: Դա համընդհանուր, համամարդկային դաժանության մեր բաժինն է: Երկրորդ շերտն այն է, որ այդ պատերազմը Սիրիայում սկսեց անմիջականորեն շոշափել սփյուռքի մեր հայրենակիցների, սփյուռքահայության մի սեգմենտի՝ սիրիահայերի անվտանգությունը, անմիջապես սպառնալ նրանց առողջությանը, կյանքին: Ռուս-թուրքական օդային միջադեպն, ըստ էության, առաջ է բերում հայերի, Հայաստանի համար դաժանության երրորդ շերտը՝ պատերազմն անմիջականորեն մոտենում է հենց Հայաստանին, հայկական պետականությանը, որը ռուս-թուրքական էսկալացիայի հետևանքով կարող է հայտնվել կոնֆլիկտի կիզակետում:
Կարդացեք նաև
Արամ Անատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում