Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի առնչություն ունենալով «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակերպության գործունեության հետ, քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Վարդանյանը ցուցմունք է տվել՝ պնդելով, որ ՊՆ-ն է տրամադրել ռազմամթերքը ֆիլմ նկարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ