Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԱՖ-ը (Առաջին հայկական ճակատ) նոյեմբերի 24-ին դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա երթ էր կազմակերպել: ՖԱՖ անդամների եւ ոստիկանների մեջ հրմշտոց սկսվեց, երբ նախաձեռնության անդամները ցանկանում էին իրենց պաստառը փակցնել Ֆուտբոլի ֆեդերացիայի պարսպին:
ՖԱՖ անդամ Սերգեյ Ջանջոյանը բողոքի ակցիայի ավարտին հայտարարեց, որ իրենք գիտակցում են, թե ինչի դեմ են դուրս եկել. «Կոչ եմ անում համայն հայությանը, համայն աշխարհի հայ երկրպագուներին, որոնց գործոնը վերջնական հաղթանակի համար, վերջին տեղում չի լինելու: Մենք սկսում ենք երկար գործընթաց՝ մինչեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի եւ գործկոմի անդամների հրաժարականը: Մենք չենք սպասելու մինչեւ հերթական խաղը, մենք շարունակական գործելու ենք»:
Նա նշեց, որ իրենք պայքարելու են մինչեւ այն աստիճան, երբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հաճույքով գալու է հավաքական, ցույց է տալու լավ ֆուտբոլ, որը այսօր չկա:
Հիշեցնենք՝ ՖԱՖ անդամները պահանջում են փորձառու մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, ֆուտբոլի տոմսերի գնի իջեցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը եւ ֆեդերացիայի գործկոմի լուծարումը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ