Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկա է գտնվել Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Մեկ ժամ հիշողություն» ներկայացման պրեմիերային

Նոյեմբեր 24,2015 21:45

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային՝ բեմադրված ըստ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի:

Stanislavski1

 

Նշենք, որ ներկայացումը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, իսկ երևանյան բեմում հյուրախաղով հանդես էր եկել համանուն թատրոնը: Մինչ ներկայացումն սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի և կինոյի նշանավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հիշատակը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կիմա says:

    Լավ խաղացող չկար: Ավելի շատ Եղեռնին նվիրված միջոցառում էր:

    • Կիմա Եղիազարյան says:

      Ցանկալի է գրել նաեւ Ձեր ազգանունը: Այլապես, բեմադրության հեղինակները կկարծեն, թե գնահատական հայտնողը ես եմ: Եվ նրանք նման ենթադրություն անելու համար հիմքեր ունեն, քանի որ ինձանից բացի` ոչ ոք քննադատական հոդվածներ չի գրել Կարինեի եւ Ֆլոբերի գործերի մասին:
      Ասեմ նաեւ, որ վաղուց չեմ հետեւում նրանց գործունեությանը: Չեմ դիտել նաեւ այս համատեղ աշխատանքը:
      Այնպես, որ խնդրում եմ նշեք նաեւ Ձեր ազգանունը:

  2. Կիմա says:

    Ազգանունս Սահակյան է: Հարգելի Կիմա Եղիազարյան, միթե այդքան կարևորում եք, թե ինչ կկարծեն: Հասկանալի է` այլևս բարձր արվեստի ակնկալիք չունեք այդ նրանցից, միայն երիտասարդի հետ սեքս անելիս մահացած այն թատերագետն էր գովերգում այս ռեժիսորի ներկայացումները: Իսկ մենք` ես և աղջիկս դիտեցինք ներկայացումը, պիեսն էլ թույլ էր, դերասաններից ոչ մեկն աչքի չէր ընկնում: Ավաղ: Ձեր քննադատական հոդվածներին ծանոթ չենք

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30