Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չեղյալ է համարում իր այցը Թուրքիա. TASS

Նոյեմբեր 24,2015 21:25

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չեղյալ է համարել իր այցը Թուրքիա, որը նախատեսված էր նոյեմբերի 25-ին, այսինքն՝ վաղը: Այս տեղեկությունը փոխանցել է «TASS»-ը:

«Կայացվել է որոշում չեղյալ համարել այն հանդիպումը, որը նախատեսվում էր վաղը Ստամբուլում, Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լավրովը:

Ծրագրվում է, որ Լավրովը նոյեմբերի 25-ին կմասնակցի ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի նիստին:

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական վտանգն աճում է. «Եվ սա անկախ այն միջադեպից, որ եղավ այսօր»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թուրքիոյ քայքայման գործընթացը շարունակվում է, ուրեմն:

    Անհամար փաստեր կան,
    որոնք յստակօրէն կ’ապացուցեն որ Թուրքիան մեղսակիցն է «Իսլամական Պետութեան»:

    Բոլոր պետութիւնները շատ լաւ գիտեն այս իրողութիւնը,
    սակայն ամէն մէկը զայն դիմագրաւում է իստ իր հաշիւներին, իր շահերին:

    Ուքրանիոյ խնդիրէն ի վեր,
    Ռուսաստանը լաւ դասեր է տալիս Արեւմուտքին,
    որի շրջանային շնիկն է Թուրքիան:
    Անատամ, սակայն լաւ հաչել գիտցող շնիկը:

    Առանց ԱՄՆ-ի հրամանին,
    Թուրքիան պարսատիկով մը իսկ չէր համարձակէր կրակել ռուսական օդանաւին վրայ:

    Որքա՜ն լեղապատառ պէտք է որ լինեն,
    որ այդ օդանաւին վրայ կրակելու յուսահատ միջոցին դիմեն:

    Սակայն դեռ չեն հասկցած թէ որո՞ւ հետ են «խաղում»…

    Կը սովորեն:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30