«Բոլոր անկյուններից, եթե նայում ենք, տեղի է ունեցել բավականին լուրջ միջադեպ: Սա իսկապես աննախադեպ մի միջադեպ է: Եթե նախկինում Թուրքիան միջնորդավորված կամ ոչ այնքան ակտիվ դրսեւորում էր իրեն որպես ռազմական առումով Ռուսաստանի դեմ գործող ուժ հյուսիսկովկասյան դեպքերից առաջ, սկսած անցյալ դարի վերջին տասնամյակներից ընդհուպ մինչեւ վերջին տարիները, ապա այսօր ռազմական հակառակորդ կողմերը, կարծես թե, այս մեկ գործողությամբ պարզվեցին»,- այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցմանն, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա կարծիքով՝ սա թշնամական գործողություն է եւ ի ցույց է դնում, որ երկու կողմերում կան հակառակորդներ: «Տվյալ դեպքում ոչնչացվել է ռուսական օդուժի մեկ միավորը թուրքական կողմից: Դրան նախորդել էր Էրդողանի հայտարարությունը, որ կհարվածեն ցանկացած օբյեկտի: Տեղի ունեցածից հետո նրանք շարունակել են պնդել, որ կշարունակեն հարվածել: Այսինքն` թուրքական կողմն ընդունում է, որ ինքը կատարել է թշնամական գործողություն ընդդեմ ռուսական ռազմական ուժի»:
Ըստ պարոն Դեմոյանի՝ Թուրքիան գնաց կտրուկ սրացման, ինչը վկայում է թուրքական իշխող կառավարության ուղղակի ներգրավված լինելու մեջ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հովանավորելու, թե դրանց սնուցելու, թե այդ կառույցից եկամուտ ստանալու մեջ: «Սա արդեն միանշանակ է: Իհարկե, զարմանալի է, որ ռուսական կողմը դեռեւս զուսպ արձագանքեց: Ճիշտ է տրվեցին հստակ գնահատականներ, որովհետեւ այս գործողությամբ Թուրքիան ակնհայտորեն ցույց տվեց, որ նա ահաբեկիչների կողմն է»:
Հայկ Դեմոյանի մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Անհամար փաստեր կան,
որոնք յստակօրէն կ’ապացուցեն որ Թուրքիան մեղսակիցն է «Իսլամական Պետութեան»:
Բոլոր պետութիւնները շատ լաւ գիտեն այս իրողութիւնը,
սակայն ամէն մէկը զայն դիմագրաւում է իստ իր հաշիւներին, իր շահերին:
Ուքրանիոյ խնդիրէն ի վեր,
Ռուսաստանը լաւ դասեր է տալիս Արեւմուտքին,
որի շրջանային շնիկն է Թուրքիան:
Անատամ, սակայն լաւ հաչել գիտցող շնիկը:
Առանց ԱՄՆ-ի հրամանին,
Թուրքիան պարսատիկով մը իսկ չէր համարձակէր կրակել ռուսական օդանաւին վրայ:
Որքա՜ն լեղապատառ պէտք է որ լինեն,
որ այդ օդանաւին վրայ կրակելու յուսահատ միջոցին դիմեն:
Սակայն դեռ չեն հասկցած թէ որո՞ւ հետ են «խաղում»…
Կը սովորեն:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա