Լրահոս
Օրվա լրահոսը

Գործուղումներն ավելացել են. եւս 20 միլիոն դրամ պաշտոնյանների թիկնապահների համար

Նոյեմբեր 24,2015 20:07

Կառավարության նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախարարությունը կառավարության հավանությանն է առաջարկում կառավարության պահուստային ֆոնդից 20 միլիոն դրամ հատկացնել՝  ՀՀ պետական  պահպանության ծառայության զինծառայողների 2015 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված:

Տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ  կառավարության որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ: Արտասահմանյան գործուղումների ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը վճարվում են համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման եւ այլ հրամանագրերի համաձայն:

Այսինքն, պաշտոնյանների գործուղումների քանակն ավելացել է, եւ քանի որ նրանցից շատերը արտերկիր են մեկնում թիկնապահներով, ուստի պետբյուջեից պետք է վճարվի նաեւ թիկնապահների գործուղումների համար:

Նախագծում գրված է՝ 2015 թվի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով ՀՀ պետական պահպանության ծառայությանը հատկացվել է ընդհանուր 82 միլիոն դրամ, եւ հիմա էլ առաջարկվում է եւս 20 միլիոն դրամ հատկացնել:

Հետաքրքիր է նախագծի եզրակացությունը, որտեղ արդարադատության նախարարությունը վստահեցնում է՝ նախագիծը համապատասխանում է ՀՀ  Սահմանադրությանը, նախագիծը որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30