Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովի դատը տեղի կունենա Գյումրու ռազմաբազայո՞ւմ

Նոյեմբեր 24,2015 20:00

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի ՀՀ քննչական կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ու այն ուղարկվել է դատարան:

Aravot.am-ի աղբյուրների հաղորդմամբ, Վալերի Պերմյակովի գործն ամենայն հավանականությամբ կքննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը մեկ տարի է՝ ինչ նախագահի հրամանով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նախկինում եղել է փաստաբան: Նշենք, որ այս դատավորը աչքի է ընկնում իր խստությամբ, դատարանի դահլիճում ինչքան էլ կողմերի միջեւ կրքերը թեժանան, նա արագ կարողանում է կառավարել իրավիճակը, կարգի հրավիրել:

Այս պահին նրան են հանձնված մի քանի աղմկոտ քրեական գործեր: Սակայն, ըստ մեր աղբյուրների, Պերմյակովի սպանության գործով դատավարությունը ոչ թե տեղի կունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, այլ 102-րդ ռազմաբազայում, այն դահլիճում, որտեղ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանի կողմից վերջինս  ՌԴ քրեական օրենսգրքի  3 հոդվածներով՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու մեղադրանքով դատապարտեցին 10 տարվա ազատազրկման:

Ըստ մեր տեղեկությունների, Ավետիսյանների դաժան սպանության գործը մտադիր են քննել ռազմաբազայում՝ ելնելով Պերմյակովի անվտանգության նկատառումներից: Նշենք, սակայն, որ ռազմաբազայի այդ դահլիճը նեղ է, ասեղ գցելու տեղ չկա, զուրկ  է ակուստիկայից՝ լսելիությունից, համար չէ լրագրողներին աշխատելու համար: Եւ, եթե ի նկատի ունենաք, որ  սա հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործ է, որին Հայաստանի գրեթե բոլոր ԶԼՄ-ներից բացի, մասնակցում են նաեւ ռուսաստանյան ԶԼՄ-ները, ապա անհնար է  անգամ լրագրողներին տեղավորելը: Նշենք նաեւ, որ ռուսական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ լրագրողների ձեռքից վերցրեց անգամ նրանց հեռախոսները՝ այսպիսով լրացուցիչ խոչընդոտ ստեղծելով արագ, օպերատիվ տեղեկություն հաղորդելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30