ՖԱՖ-ը` Առաջին հայկական ճակատը, նոյեմբերի 24-ին դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա երթ էր կազմակերպել: Օպերայի շրջակայքից ՖԱՖ-ի անդամները «Նեմեց, հեռացի՛ր», «Ֆուտբոլ ենք ուզում», «Պատասխան ենք ուզում» վանկարկելով սկսեցին իրենց երթը:
Երթի մասնակիցները պահանջում են փորձառու մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, ֆուտբոլի տոմսերի գնի իջեցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը եւ ֆեդերացիայի գործկոմի լուծարումը:
Նախաձեռնությունը Օպերայի շրջակայքից շարժվում է դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա: Հյուսիսային պողոտայում նախաձեռնության անդամները սկսեցին ճայթուցիկներ օգտագործել, չնայած նրան, որ երթի կազմակերպիչները հորդորեցին չօգտագործել, իսկ օգտագործելու դեպքում էլ նախաձեռնությունը պատասխանատվություն չի կրելու:
Կարդացեք նաև
Կազմակերպիչները ոստիկանությանը խնդրեցին դուրս գալ երթի մասնակիցների շարքից: Նա բացատրեց, որ ճայթուցիկներ օգտագործելու պատճառով է, որ ոստիկանները երթի շարքերում են, նրանք ցանկանում են պարզել, թե ովքեր են օգտագործում դրանք: Եվս մեկ անգամ կոչ արվեց երթի մասնակիցներին ճայթուցիկներ չօգտագործել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ