Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սիրիայի տարածքում Թուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանել: Այս համատեքստում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և գործընկերների միջև ռազմական լարվածության բռնկման վտանգը միշտ առկա է:
Հարցին՝ արդյոք ՀՀ անվտանգության համար սպառնալիք չէ՞ այն, որ ՀՀ-ում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ, պարոն Կիրակոսյանը պատասխանեց. «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները կարող են օգտագործվել Սիրիայում ՌԴ օդային արշավին օպերատիվ աջակցություն ցույց տալու համար: Բայց սրան պետք չէ բացասաբար անդրադառնալ, քանի որ այդ ամենի արդյունքում ակնհայտ է դառնում Հայաստանի կարևորությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ