Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 1,24 մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս

Նոյեմբեր 24,2015 18:00

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16–20.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1,24 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 367.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցված վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 845.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության ու Երևանի տարածքային բաժինների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 103.5կգ /213 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 11.0կգ /16 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 8.7 կգ./34 հատ/ <<կարաս>> տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոն:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 850.0հազ. դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30