Սիրիացի ընդդիմադիրները կրակել են ռուսական ուղղաթիռի վրա, որպեսզի ստիպեն արտակարգ վայրէջք կատարել Լաթաքիա նահանգում: Այս տեղեկությունը հաղորդել է «Reuters»-ը:
Հաղորդվում է, որ ընդդիմադիրներն ուղղաթիռի վրա կրակել են հակատանկային հրթիռներով:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թուրքիան կործանել է Սիրիայում ռուսական ավիախմբին պատկանող «Սու-24» ինքնաթիռը: Ենթադրվում է, որ այս ուղղաթիռը փնտրել է ինքնաթիռի օդաչուներին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային