Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչնչացվում են նաև Ստեփանավանի անտառները. ՀԲՃ (տեսանյութեր)

Նոյեմբեր 24,2015 17:35

Նոյեմբերի 22-ին «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած հերթական դաշտային աշխատանքների ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների երկու խմբերը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերեցին մոտ 1100 անօրինական հատված ծառ։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկու ամբողջական տեսանյութ, որոնք արվել են մեր կամավորների կողմից։

Անտառահատումները պատկերող բոլոր լուսանկարները կարող եք գտնել այս հղումներով՝ առաջին խմբի լուսանկարները, երկրորդ խմբի լուսանկարները։

Այն խայտառակ վիճակը, որին ականատես ենք լինում Հայաստանի անտառապատ տարբեր տարածքներ մեր այցելությունների ընթացքում, թույլ է տալիս փաստել, որ անտառների պահպանության համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարները՝ մեղմ ասած, մատնված են անգործության։

Այս թեմային վերաբերող մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30