«Այս իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակներից: Իհարկե, մեր զինվորականները հերոսական պայքար են մղում ահաբեկչության դեմ, առանց խնայելու իրենց, իրենց կյանքերը: Սակայն այսօրվա կորուստը կապված է այն հարվածի հետ, որ մեզ թիկունքից հասցրեցին ահաբեկչության աջակիցները»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հայտարարել է, որ «Սու-24» ինքնաթիռը կործանվել է Սիրիայի տարածքում եւ ընկել է Թուրքիայի հետ սահմանից 4 կիլոմետր հեռավորությամբ. «Մեր ինքնաթիռը կործանվել է Սիրիայի տարածքում, թուրքական «F-16» ինքնաթիռից արձակված «Երկինք-երկինք» հրթիռից»:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուսական կործանիչն օդում է գտնվել, երբ 6000 մետր բարձրության վրա նրա վրա հարձակում է կատարվել: Այդ պահին ինքնաթիռը Թուրքիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռու է եղել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ