Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթօջախի տնօրենին կալանավորել են

Նոյեմբեր 24,2015 16:58

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանի կալանավորման լուրը ամենաքննարկվողներից է: ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է այս գործով նախաքննությունը եւ մեղադրանք առաջադրել Գայանե Մարգարյանին՝ սաների նկատմամբ բռնություն գործադրելու, ֆինանսական չարաշահումներ իրականացնելու համար:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այս առումով մտահոգված է: Ասում է՝ վատ նախադեպ կա աչքի առաջ՝ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենի օրինակը. «Ինչ վերաբերում է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենին, խոսքը առանձնապես խոշոր չափերի յուրացումների մասին է, ինչի համար, այո,՛ պետք է կալանավորեին, բայց ոչ մի երաշխիք չկա, գուցե ամեն ինչ խաղաղվի, մարման ժամկետը անցնի ու այդ կինը նորից կգնա դպրոցի տնօրեն կնստի, մանավանդ որ նրա հովանավորը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, իր տեղում նստած է»:

Կրթության փորձագետը շեշտում է. «Ցավոք, բոլորս գիտենք, թե մեր երկրում որքա՜ն խտրական են օրենքներն ու պատիժները կիրառվում եւ կախված նրանից, թե հովանաբար ունես, թե ոչ, համապատասխանաբար պատիժը լինում է չափազանց խիստ կամ չափազանց մեղմ: Ու պատիժը կրելուց հետո հանգիստ կարող ես գնալ եւ նորից նստել քո տեղում»:

Հիշեցնենք, որ այդպես պատահեց նաեւ թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի պարագայում: Այս տարվա օգոստոսի 26-ին նա կրկին դպրոցի տնօրեն ընտրվեց, թեեւ դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30