Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ

Նոյեմբեր 24,2015 16:24

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհրդին են ներկայացվել Արտաշատ-Քաջարան ավտոճանապարհի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրման արդյունքներն ու նախագծող խորհրդատուի կողմից առաջարկվող տարբերակները: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց ուղղությամբ քննարկումները կշարունակվեն:

Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել է Տրանշ-3-ի շրջանակում իրականացված Թալին-Գյումրի Մ1 ճանապարհի վերակառուցում և բարելավում 90+200 կմ-ից մինչև 117+670 կմ (Լանջիկ-Գյումրի հատված) մրցույթի արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթների ընթացքին, ինչպես նաև նոր մրցույթ հայտարարելու հետ կապված փաստաթղթային հարցերի:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30