ՆԱՏՕ-ն դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում այսօր՝ կապված ռուսական ինքնաթիռի կործանման հետ: Այս տեղեկությունը հաղորդել է «Ria»-ն:
«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը Թուրքիայի պահանջով տեղի կունենա այսօր 17:00-ին (Մոսկվայի ժամանակով 19:00-ին)»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը եւ հավելել, որ ԶԼՄ-ների համար որեւէ միջոցառում այս պահին նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիան կործանել է Սիրիայում ռուսական ավիախմբին պատկանող «Սու-24» ինքնաթիռը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ