Ցավով տեղեկացա, որ 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական բեմարվեստի ամենահմայիչ ներկայացուցիչներից մեկը` հայ թատերական բեմի թագուհի, հայուհու և մայրական դերերի անկրկնելի մարմնավորող, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Վարդուհի Վարդերեսյանը:
Նրա անկրկնելի տաղանդի օրինակով հայկական թատերարվեստի մի քանի սերունդ է դաստիարակվել: Վարդերեսյանի անզուգական ասմունքի շնորհիվ է նաև, որ հայ և օտարազգի ու արևմտահայ շատ գրողներ ու բանաստեղծներ առավել ընկալելի ու սիրելի են դարձել:
Մեր ժողովրդի հուշերում միշտ կմնան հեռուստաներկայացումներում, ֆիլմերում ու թատրոնում նրա մարմնավորած կերպարները: Վարդուհի Վարդերեսյանի մահն իսկապես անդառնալի կորուստ է հայ մշակույթի համար:
Խոր վշտով ցավակցում եմ անվանի դերասանուհու հարազատներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին:
Կարդացեք նաև
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ