Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ. Ռուսական ինքնաթիռի կործանումը կարող է բարդացնել ահաբեկչության դեմ պայքարը. Ria

Նոյեմբեր 24,2015 15:33

Ռուսական ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը կարող է բարդացնել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը: Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, Ժնեւում արել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիան կործանել է Սիրիայում ռուսական ավիախմբին պատկանող «Սու-24» ինքնաթիռը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Ես տեղյակ եմ, որ ռուսական ինքնաթիռը, որը, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, կործանել է Թուրքիան, կարող է բարդացնել իրավիճակը»:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը բանաձեւ է ընդունել ահաբեկչության դեմ պայքարի մասին, սակայն այդ պայքարը պետք է իրականացվի պահպանելով մարդու բոլոր իրավունքները եւ հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության օրենքների վրա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30