Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին կործանել են ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Օդաչուներին հաջողվել է լքել ինքնաթիռը, սակայն Ռուսաստանի ՊՆ-ն նրանց ճակատագրի մասին տեղեկություններ չի հաղորդել:
«Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս առնչությամբ քննարկումներ է անցկացրել այդ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ Արտաքին գործերի նախարարի հետ:
Նշված է նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հետ կքննարկի ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը: Կայքը հավելել է, որ օդաչուներից մեկը սպանվել է, երկրորդն էլ ձերբակալվել է Թուրքիայի ուժայինների կողմից: Ռուսական ուղղաթիռներն այս պահին ինքնաթիռի կործանման վայրում են:
«РИА Новости»-ին էլ տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ամենայն հավանականությամբ կարձագանքի ինքնաթիռի կործանմանը: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը գնահատական կտա միջադեպին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ