Լրահոս
Օրվա լրահոսը

«Չընդունեցինք ձեր ասածը, բայց արձանագրեցինք».Գալուստ Սահակյանը՝ Զուրաբյանին

Նոյեմբեր 24,2015 15:02

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկված բոլոր նախագծերը դրվեցին քվեարկության եւ բոլոր նախագծերն էլ ընդունվեցին:

Քվեարկության դրվեց ՀՀ նախագահի ներկայացրած ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության հարցերի մասին արձանագրությունը վավերացնելու հարցը: Այս նախագծի քննարկման ժամանակ, հիշեցնենք, որ ԵՏՄ-ից դժգոհություն էր ներկայացրել ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:

Համաձայնագիրն ընդունվեց, քանի որ կողմ էր 98, դեմ՝ ընդամենը 6 պատգամավոր:

«ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ կնքված ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելուն կողմ քվեարկեց 79,  դեմ՝17 եւ ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձը, նույնպես ամբողջությամբ ընդունվեց՝ կողմ 68, ձեռնպահ 13, դեմ 19 ձայների հարաբերակցությամբ:

ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր դատավորների քանակը ավելացնել՝ ծանրաբեռնվածության պատճառով, ամբողջությամբ ընդունվեց 82 կողմ, դեմ 5 ձեռնպահ 16 քվեարկության արդյունքներով:

Համայնքների խոշորացմանն ուղղված վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդպես էլ Սահմանադրությունը խախտելով՝ համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքները չկցվեցին նախագծին. «Փաստորեն, սա հակասահմանադրական քվեարկություն է եւ հակասահմանադրական նախագիծ: Խնդրում ենք մեր գործընկերներին քվեարկել դեմ եւ չդառնալ մասնակից այս հակասահմանադրական գործունեությանը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ տեղեկանքները բաժանվել են խմբակցություններին. «Չընդունեցինք ձեր ասածը, բայց արձանագրեցինք»:

Քվեարկության արդյունքներով պարզվեց, որ Լեւոն Զուրաբյանի հորդորը լսել էր 16 պատգամավոր, որոնք դեմ քվեարկեցին: ԲՀԿ խմբակցությունը երկմտանքի մեջ էր եւ վերջնական տեսակետ չէր հայտնել: Քվեարկությամբ ձեռնպահ քվեարկեցին, 68 կողմ-ով որոշումն ընդունվեց:

Վիճծառայության եռամյա աշխատանքային ծրագիրը հաստատվեց.  կողմ էր 62 պատգամավոր, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30