Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին այցելել է Լոս Անջելեսում գործող հայկական վարժարաններ, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ բարերարների հետ:
Ա. Հարությունյանը եղել է Սրբոց Նահատակաց Ֆերայան Երկրորդական և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարաններում, ծանոթացել կրթօջախների պայմաններին և պատմությանը: Վարչապետը ներկա է գտնվել աշակերտների կողմից կազմակերպված միջոցառումներին՝ բարձր գնահատելով վարժարանների դերակատարությունը սփյուռքում հայապահպանության գործում:
Վարչապետ Հարությունյանն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարանում կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպել է մի խումբ բարերարների, նրանց ներկայացրել Արցախի զարգացման հեռանկարներն ու պայմանները: Նա ներկաների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները, ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ:
Հանդիպման վերջում վարչապետը հորդորել է բարերարներին ակտիվորեն աջակցել նոյեմբերի 26-ին նախատեսված հեռուստամարաթոնին, որի ժամանակ հավաքագրված գումարները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղվելու են հայրենիքի զարգացման գործին:
Կարդացեք նաև
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին