Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Բոյկոտը ծայրահեղ տարբերակ է»

Նոյեմբեր 24,2015 13:57

«Բոյկոտը ծայրահեղ տարբերակ է: Իհարկե, շատ դժվար է և գրեթե անհնարինության աստիճանի է ներկայիս ԵԽԽՎ-ում սահմանված խաղի կանոն փոխելը, բայց մենք պետք է փորձենք անել անգամ անհնարը այդ խաղի կանոնները փոխելու համար»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով երեկ Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստին, որը հավանության արժանացրեց Սարսանգի ջրամբարի զեկույցի ներառումը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ: Լրագրողներին հետաքրքրում էր` հնարավո՞ր է հայկական պատվիրակությունը բոյկոտի ԵԽԽՎ-ի աշխատանքները:

Տիկին Զոհրաբյանը կողմ է ԵԽԽՎ աշխատանքներում տարբեր գործիքակազմերի կիրառմանը, բայց ոչ ինքնանպատակ. «Պիտի հասկանանք դրա արդյունավետությունն ու դրա հետևանքները»:

Նա հիշեցնում է` Եվրոպայի խորհուրդը 47 անդամ երկիր ունի և Հայաստանը նույնքան ԵԽ-ում տեր է, որքան մնացած 46 երկրները. «Պետք է օգտագործենք բոլոր հնարավոր գործիքները և եթե չստացվի, ապա նոր իմաստ կունենա քննարկել այլ գործիքներ, այդ թվում և բոյկոտը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30