Aravot.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է «Իմ դպրոցը» (Imdproc.am) կրթական նոր կայքի մասին: Վերջինիս շնորհանդեսին ներկա Աշոտ Բլեյանն ասաց, որ դեմ է «զուբրիտ»-ի դպրոցին եւ չի կարող ողջունել անգիր անելու դրսեւորումները: «Կարծում եմ՝ կայքը ներկայացնելու այս ձեւը հաջող չէր, Հայաստանում անգրագիտության հաղթահարման շրջանն ավարտվել է 30-ականներին… Չեմ կարող դրական վերաբերվել առանց ուսուցչի վարժություններն անընդհատ կրկնելուն: Եթե կայքն այլ հնարավորություններ էլ ունի, դա դեռ պետք է նայել»,-ասաց Աշոտ Բլեյանը:
Նա նշեց, որ 20 տարի շարունակ իրականացնում է մեդիա-կրթություն. «Մենք անցկացնում ենք առցանց ֆլեշմոբեր, ընտանեկան նախագծեր, ժողովներ, քվեարկություններ: Այսինքն՝ մենք ջոկողություն չենք դնում ֆիզիկական եւ մեդիա աշխարհների միջեւ: Վերացնում ենք բոլոր անջրպետները: Դրանք գործիքներ են ստեղծագործ մարդու ձեռքին, որպեսզի երեխան իր մեջ սպանի ստրուկին»: Բլեյանը հավելեց, որ «զուբրիտի» դպրոցը միայն ստրուկների համար է:
Նոր կրթական կայքի մասին մանրամասն՝ այստեղ
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ