Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազբորկա»՝ ԱԺ-ում. Բագրատյանն ու ԱՎԾ պետը իրար հետ հաշիվներ են մաքրում (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2015 13:31

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ Ազգային վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը սկսեցին իրար հետ հաշիվներ մաքրել:

Հրանտ Բագրատյանը ստախոս էր անվանել Ստեփան Մնացականյանին, որը, ըստ նրա, կեղծ թվեր է ներկայացնում:

Ստեփան Մնացականյանն իր ելույթում պատասխանեց նրան. «Դուք բյուջեի քննարկման ժամանակ մի քանի օր առաջ նույն ձեւ մատ տնկեցիք եւ ասացիք, որ Վիճվարչության պետին ինչքան ուզում եք ասել, որ աշխատավարձի մեջ չի կարելի մտցնել կուտակայինի գումարը, նա անընդհատ հայտարարում է, որ լավ եմ անում, մտցնում եմ: 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը: Նա ասաց, որ սրա վերաբերյալ բացատրություններ է տվել, բայց Բագրատյանը չի ընդունել այդ բացատրությունները»:

Ըստ ԱՎԾ պետի, Բագրատյանը զանգել է իրեն եւ հեռախոսով ասել, որ գործատուի ծախսերն իրավունք չունեն մտցնել աշխատավարձի մեջ, բայց կառավարության սուբսիդիան պետք է մտնի»:

Հրանտ Բագրատյանը տեղից սկսեց բղավել. «Ցո՛ւյց տվեք, որ ես այդպիսի բան եմ ասել, սո՛ւտ է ասում»:

Ստեփան Մնացականյանը սկսեց հեգնել, թե Բագրատյանը հայտարարում է՝ անասնակերը սնունդ է. «Նորմալ բա՞ն եք հայտարարում»:

Բագրատյանը հաշիվներ էր փորձում պարզել, Գալուստ Սահակյանը միջամտեց. «Պարոն Բագրատյան, մենք գյուղամեջում չենք, համբերե՛ք»:

Ստեփան Մնացականյանի խոսքերով՝ «Պարոն Բագրատյան, ասում եք, թե գյուղապետերը թիվ են նկարում,մ, տալիս են մեզ, ասում ենք՝ տվեք անուն, դուք ոչ մի բան չնշեցիք: Դուք կասկածի տակ եք դնում ռեսպոնդենտին, բոլորին մենք չենք կարող հանցագործ համարել»:

Մինչ հաշիվներ էին պարզում, Ստեփան Մնացականյանի ելույթի ժամանակն ավարտվեց:

Հրանտ Բագրատյանը բորբոքված գոռում էր՝ անունս տվել ա, պիտի արձագանքեմ,, միացրե՛ք խոսափողը: Նա Ստեփան Մնացականյանից ապացույց էր պահանջում, որ ինքը հեռախոսով նման բան  է ասել. «Եթե այդպիսի թուղթ կա՝ ես ԱԺ-ից ներողություն կխնդրեմ»:

Գալուստ Սահակյանը անջատել տվեց Բագրատյանի խոսափողը՝ ասելով, որ ռազբորկայի վերածվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30