Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործընթացը սկիզբ է դնելու ՀՀ իրական ընդդիմադիր շարժման, միավորման, ուժի». Տիգրան Ուրիխանյան

Նոյեմբեր 24,2015 13:22

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ՝ Հայաստանում նման սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ արմատական փոփոխություններ էր պետք անել:

«Երկրում առկա է անարդյունավետ կառավարում, ինչի դեպքում միլիոնի հասնող աղքատություն, 18,6 տոկոս գործազրկություն, արտագաղթի աճող տեմպեր… սահմանադրական փոփոխություններին հակադրում եմ սոցիալական ծանր իրավիճակում անհրաժեշտ ռադիկալ փոփոխությունները: Ժամանակն էր ոչ թե սահմանադրական փոփոխություններ անել, արմատական փոփոխություններ»,- այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի միլիոնավոր աղքատները սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի կողմնակիցն են, ոչ թե որովհետեւ փաստաթղթի բովանդակությանն են դեմ, այլ որովհետեւ արդեն իսկ գործող Սահմանադրությունը չի գործում: Նրանք չեն կարողանում իրագործել սոցիալական ու տարրական իրավական, քաղաքական եւ մյուս բոլոր իրավունքները:

Պատգամավորի խոսքով, գործող Սահմանադրությունը չի արգելում, որ հանցագործներին բարձրաստիճան պաշտոնների չնշանակեն, մենաշնորհները վերացնեն. «Անհրաժեշտ է մասնակցել ու համապատասխան դիրքորոշում հայտնել: Ոչ-ը պետք է արտահայտվի: Այս գործընթացը սկիզբ է դնելու ՀՀ իրական ընդդիմադիր եւ ինքնաբուխ կազմավորված ու վերահսկվող ընդդիմադիր շարժման, միավորման, ուժի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30