«Այսօր Սիրիայի տարածքում, ամենայն հավանականությամբ ցամաքից կատարված ռմբակոծության արդյունքում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ավիախմբի «Սու-24» ինքնաթիռը կործանվել է»,- այս մասին, ըստ «BBC»-ի, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Նախարարության տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է լքել ինքնաթիռը, սակայն նրանցից տեղեկություններ դեռ չկան:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ այդ երկրի զինված ուժերը կործանել են ինքնաթիռ, որը խախտել է իրենց օդային տարածքը եւ չի արձագանքել զգուշացումներին:
Իսկ Ռուսաստանի ՊՆ-ն վստահեցնում է, որ Սիրիայում կործանված «Սու-24» ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Լուսանկարը՝ արխիվային