Դալլասում մեկնարկած Տեխասի տեխնիկական համալսարանի ՖԻԴԵ-ի օփենին մասնակցող 44 շախմատիստների (17 գրոսմայստեր) մեջ է նաեւ ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը:
Պատանի շախմատիստը վեց տուրից հետո եւս չորս հոգու հետ միասին վաստակել է 4,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ utdallas.edu-ի