Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղամ Հարությունյան. «Վերջին երկու տարիներին զորակոչային գործընթացում դրական արդյունքներ են արձանագրվել». «ՉԻ»

Նոյեմբեր 24,2015 13:07

Երեկ Ազգային ժողովում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին մասնակցում էր նաեւ Պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը։

– Ի՞նչ վերլուծություններ ունեք զորամասերին կից բուժհաստատություններում գտնվող հիվանդ զինվորների թվի եւ նրանց առողջական վիճակի մասին։

– Զորամասերում բոլոր առողջական խնդիրներ ունեցողները նախապես հաշվառվում են։ Զորակոչիկը, հենց մտավ զորամաս, անմիջապես անցնում է բուժծառայություն, որտեղ ծանոթանում են նրա բժշկական փաստաթղթերին, եւ եթե զինգրքույկում նշումներ են լինում նրա առողջական խնդիրների մասին լրացվում է նորակոչիկ զինվորի բժշկական քարտում։ Դրանից հետո, ըստ ներքին ծառայության կանոնագրքի, որի 8-րդ զլուխը ամբողջությամբ վերաբերում է զինվորի առողջական խնդիրներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող շարքային կազմը պարտադիր երկու անգամ պետք է հետազոտվի եւ անցնի խորացված բուժզննում։ Իսկ հիվանդություն կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները պետք է վերցվեն դիսպանսեր հաշվառման, եւ նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք պետք է լինի։ Կա Գլխավոր շտաբի պետի հրամանը, որով այդպիսի զինվորների համար նախատեսվում են որոշակի սահմանափակումներ՝ ե՛ւ պաշտոնահաստիքային նշանակումների ժամանակ, ե՛ւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ կապված։

– Պարոն Հարությունյան, հիվանդ զինվորներին բանակ զորակոչելու հետ  կապված մահվան ելքով դեպքեր եղան։ Ո՞ր օղակում էին թերացել պատասխանատուները։

– Պետք է փաստեմ, որ բարեբախտաբար վերջին երկու տարում այդպիսի դեպքեր չեն արձանագրվել։ Իսկ բանակում կատարված նորամուծություններից  կարեւորում եմ երեքը՝ վիճակահանությամբ զորամասի ընտրությունը, նախազորակոչային տարիքի երիտասարդների կցագրման փուլում կառավարության կողմից սահմանված  պարտադիր  բժշկական  հետազոտությունների ցանկի ընդլայնումը։ (Մտցվեց նաեւ էլեկտրասրտագրություն եւ որովայնի ուլտրաձայնային հետազոտություն): Երբ մենք որոշակի  հետազոտություններ կատարեցինք զինկոմիսարիատներում, նկատեցինք, որ զորակոչիկների  առողջությանը վերաբերող հարցերի մեծ մասը վերաբերում էր սրտի խնդիրներին։ Փաստորեն, նախազորակոչային  փուլում զորակոչիկը, ում մոտ չէր հայտնաբերվել սրտի հետ կապված առողջական խնդիր, զորակոչի փուլում նրա մոտ ի հայտ է եկել այդ խնդիրը։ Այն, որ այդ երկու լրացուցիչ հետազոտությունները ներառվեցին հետազոտությունների ցանկում, շատ կարեւոր է։

Եվ երրորդը՝ պատվաստումներն են, որոնք արվում են զորակոչից մեկ ամիս առաջ։ Նշեմ, որ պատվաստումների հետ կապված բարդությունները կտրուկ նվազել են։ Անգամ, եթե նման բարդություններ լինում են, ապա քաղաքացիական բուժհաստատություններում  հստակ վերացվում են։

Ընդհանրացնելով խոսքս, նշեմ, որ վերջին երկու տարիներին զորակոչային գործընթացում դրական արդյունքներ են արձանագրվել։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30