Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձեւության դեֆիլեից մինչեւ Հռոմի պապի նկարում բջջային հեռախոսները. ԱՎԾ պետի այլաբանությունը՝ ԱԺ-ում

Նոյեմբեր 24,2015 13:39

Ազգային վիճակագրության պետ Ստեփան Մնացականյանը ԱԺ-ում պատասխանեց այն բոլոր քննադատություններին, որոնք հնչեցին իր հասցեին՝ վիճծառայության 2016-2018 թթ. եռամյա ծրագրի քննարկման ժամանակ:

Հնչեցին տեսակետներ, որ աղքատությունը չափելիս ազգային առանձնահատկությունը հաշվի չեն առնում: Նման տեսակետ էին հայտնել Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը:

Ստեփան Մնացականյանն ասաց, որ մենք չափում ենք՝ ըստ սպառման ագրեգատի, ոչ թե ըստ եկամուտի, ինչպես աշխարհում. «Աշխարհը շատ արագ է փոխվում: Մտածելակերպն էլ այնպիսի արագությամբ է փոխվում, որ հնարավոր չէ դրա հետեւից հասցնել: Եթե 80-ականներին Փարիզում նորաձեւ հագուստը ներկայացվում էր դեֆիլեի, մինչեւ համաշխարհային ճանաչում էր ունենում, անցնում էր բավականին ժամանակ, իսկ ներկայումս երկրագունդը չի հասցնում իր առանցքի շուրջը մեկ պտույտ կատարել՝ դեֆիլեից հետո, այդ իսկ պատճառով կայուն մոդա գոյություն չունի: Կյանքը արագ է փոխվում: Եթե Հովհաննես Պողոս Երկրորդի ժամանակ Սուրբ Պետրոս եկեղեցում կատարված նկարի ժամանակ բոլոր մարդկանց ձեռքում մոմեր էին, ապա Ֆրանցիսկոս պապի ընտրության ժամանակ բոլորի ձեռքում բջջային հեռախոսներ էին, կյանքը շատ արագ է փոխվում»:

Ստեփան Մնացականյանը ներողություն խնդրեց՝ իր այսպիսի պատկերավոր այլաբանության համար եւ արդարացավ, թե ինչու է կյանքը իրականում վատանում, բայց աղքատության ցուցիչները բարելավվում են:

Ըստ ԱՎԾ պետի, ամեն մարդ ունի իր ճիշտը եւ իր համար ռեալ իրականությունը դա է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30