Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն՝ ՀՀ երկրորդ ազգային զեկույցով ընդունած հանձնարարականների իրականացման վերաբերյալ

Նոյեմբեր 24,2015 12:32

Նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպվեց կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը, որի նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության կողմից այս գործընթացի շրջանակներում ընդունած հանձնարարականների իրականացման ընթացքը: ՀՀ-ն ընդունել է 155 հանձնարարական, որոնց մեծ մասն իրականացված է կամ իրականացման փուլում է:

Նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ՀՊԴ ՀՀ երկրորդ ազգային զեկույցի ներկայացման պատվիրակության ղեկավար Աշոտ Հովակիմյանը:

Հանդիպման ընթացքում Ժնևում տեղակայված UPR Info կազմակերպության տնօրեն Ժան-Կլոդ Վինյոլին ներկայացրեց այս ոլորտում աշխարհում կիրառվող լավագույն փորձն ու մարտահրավերները:

Երկխոսության ընթացքում ելույթներով հանդես եկան նաև պետական կառույցների ներկայացուցիչները` մանրամասնորեն ներկայացնելով մարդու իրավունքների ոլորտում կատարվող աշխատանքները: Այնուհետև երկխոսությունը շարունակվեց Հայաստանի ստանձնած հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց առնչությամբ տրվող պատասխանների վերաբերյալ՝ հասարակական կազմակերպությունների նկատառումների և հարցադրումների ձևաչափով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30