Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Այն, ինչ տեսել եմ վերջին օրերին, աներեւակայելի է». «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 24,2015 12:29

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ «ՉԻ»-ն զրուցեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին։

– Պարոն Մանուկյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում շատ եք այցելում մարզեր, ի՞նչ տպավորություն անեք այդ այցերից։

– Արդեն 20 օր է՝ այցելում եմ գյուղեր, արդեն 45 համայնքում հանդիպումներ եմ ունեցել։ Մի բան է, որ ժողովրդի թշվառության, աղքատության մասին լսում ես, մեկ այլ բան, երբ այդ ամենը տեսնում ես։ Այն, ինչ տեսել եմ վերջին օրերին, աներեւակայելի է։ Իսկապես ծանր է վիճակը։ Արմավիրի գյուղերում տղամարդիկ ուղղակի լաց էին լինում, որ իրենց բերքը փչացել է։ Այդ մարդիկ խնդրում էին, որ գնամ տեսնեմ, թե իրենց հեկտարով այգիներն ինչպե՞ս են փչացել։ Մարդիկ խաղողը չեն քաղել, որովհետեւ հանձնելու տեղ չկա, խաղողը ընդունող չկա։ Արդյունքում այդ մարդկանց գումարները պարզապես կորել են։ Մարդիկ վարկ են վերցրել, որ խաղող աճեցնեն, բերքն իրացնեն ու որոշակի գումար աշխատեն, բայց հիմա այդ խաղողը ընդունող չկա, փոխարենը կան բանկային պարտավորություններ՝ բարձր տոկոսով վարկեր։ Իշխանությունները մարդկանց մղել են անկյուն, թողել՝ պարտքերի մեջ ու անհուսության մեջ թաղված։

Եվ այդ մարդիկ հեղափոխական են, նրանք դեմ են իշխանություններին, ուզում են կտրուկ փոփոխություններ։ Բայց այդ նույն մարդիկ ուրիշների կողմից այնքան են խաբվել, որ որեւէ մեկին չեն հավատում։ Իմ հանդիպումների ժամանակ կոնկրետ անուններ էին տալիս, որ այդ մարդիկ եղել են հրապարակում, բայց հետո լքեցին, հերոս էին՝ դավաճանեցին։ Մենք փորձում ենք հույս տալ, հավատ տալ, պայքարի մղել, բայց մի քիչ դժվար է։ Ընդամենը վեց ամիս առաջ նրանք այլ սպասումներ ունեին, փետրվարից հետո այլ վիճակ ստեղծվեց։ Ուստի՝ մեր հիմնական խնդիրը մարդկանց մեջ հույսը վերականգնելն է, մարդկանց մեջ պայքարի ոգին բարձրացնելն է, որ այդ մարդիկ գան ու «Ոչ» ասեն այդ հանրաքվեին՝ այդպես վրեժ լուծելով իշխանություններից։

– Եվ ստացվո՞ւմ է մարդկանց մեջ հույս ա հավատ առաջացնել։

– Հասարակությունը մեզ չհավատալու հիմք չունի։ Այսօր հարթակին են 2003, 2008 եւ 2013թ.  ընտրված նախագահները՝ Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան։ Այդ երեք մարդիկ այսօր միասին դուրս են եկել հրապարակ, միասին շարունակում են պայքարել, եւ մարդիկ պետք է վստահեն նրանց։ Ուրիշ ո՞ւմ հավատան։ Պետք է հավատան, վստահեն ու գան՝ «Ոչ» քվեարկելու:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30